TANAP և TAP գազատարները խորհրդանշում են Հունաստանի ու Թուրքիայի բարեկամությունը. Եվանգելոս Վենիզելոս

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հունաստանի արտգործնախարար Եվանգելոս Վենիզելոսն այսօր ժամանել է Անկարա, ուր հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ TANAP (Անդրանատոլիական) և TAP (Անդրադրիատիկ) գազատարների նախագծերը խորհրդանշում են երկու երկրների բարեկամությունը:

Նա հավելել է, որ Հունաստանի, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրների համար շատ կարևոր է էներգակիրների մատակարարման աղբյուրների ու երթուղիների դիվերսիֆիկացումը. «Եվրոպայում աճում է բնական գազի կարիքը, և մոտակա տարիներին այն կկազմի 7 կվադրիլիոն խորանարդ մետր»:

Դավութօղլուն իր հերթին ընդգծել է,որ TAP նախագիծը կարևոր քայլ է Թուրքիայի ու Հունաստանի միջև համագործակցության զարգացման ճանապարհին, ինչը մասնավորապես առնչվում է էներգետիկ ոլորտին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031