Բաժիններ՝

Չինաստանի կառավարությունը նախորդ տարի արտասահմանյան այցերի վրա ծախսել է 1.2 միլիարդ դոլար

China Daily-ի փոխանցմամբ՝ 2012 թվականին Չինաստանի կենտրոնական կառավարությունն արտասահմանյան այցերի, տրանսպորտային ծախսերի և ընդունելությունների վրա ծախսել է 7.43 միլիարդ յուան (1.2 միլիարդ դոլար):

Դա 559 միլիոն յուանով (91.6 միլիոն դոլար) ավելի պակաս է, քան սկզբնական շրջանում պլանավորված էր բյուջեով: Դիտորդներն ընդգծում են, որ վերջին տարիներին պետբյուջեն դարձել է ոչ միայն ավելի տնտեսող, այլև՝ ավելի թափանցիկ, իսկ հանրությանը համար մատչելի են դարձել պետծառայողների գործողումների, տրանսպորտի և միջոցառումների անցկացման մասին տեղեկատվություն:

2012 թվականի դեկտեմբերին Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը Քաղբյուրոյի նիստի ժամանակ բոլոր մակարդակի չինացի չինովնիկներից պահանջեց փոխել աշխատաոճը և առավել մոտ գտնվել ժողովրդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս