Տարածաշրջանի անվտանգությունը կախված կլինի իրանա-իրաքյան համագործակցությունից. Ահմադինեժադ

Իրանական Irna լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տարածաշրջանի անվտանգությունը կախված կլինի իրանա-իրաքյան համագործակցությունից: Այս մասին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտոնական այցով Բաղդադում գտնվող Իրանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Մահմուդ Ահմադինեժադը:

Ահմադինեժադի խոսքերով՝ Թեհրանն ու Բաղդադը վերջին տարիներին մշտապես ամրագրում են իրենց բարեկամական ու եղբայրական հարաբերությունները: Ահմադինեժադն ընդգծել է, որ վերջին տարիներին տարածաշրջանի իրադարձությունները երկու երկրներին ավելի լայն հնարավորություն են ընձեռել տարբեր ոլորտներում առավել սերտ համագործակցելու համար:

Մալիքին հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի կամրագրվեն հետագայում՝ ընդգծելով, որ ներկայիս Իրաքը վարում է «բաց դռների» քաղաքականություն:

Տեսանյութեր

Լրահոս