Սիրիայի սահմանի մոտ օդ բարձրացված թուրքական ինքնաթիռները ստացել են «հարվածի՛ր» հրամանը

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի ռազմաօդային երկրորդ հրամանատարությունն օդ է բարձրացրել մարտական ինքնաթիռներ՝ կապված Թուրքիայի սահմանի մոտ Սիրիայի հյուսիսային շրջաններում ընթացող թեժ մարտերի հետ:

Խոսքը գնում է PKK-ի հետ կապված քրդական PYD-ի և «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման միջև ընթացող բախումների մասին: Թուրք-սիրիական սահմանի երկայնքով հետախուզական թռիչքներ իրականացնող թուրքական ինքնաթիռները ստացել են անհրաժեշտության դեպքում «հարվածելու» հրաման:

Արդեն երկու օր է, ինչ շարունակվում են սահմանամերձ գոտու բախումները: Քրդերն իրենց վերահսկողության տակ են առել Թուրքիայի սահմանին ամենամոտ գտնվող գյուղաքաղաքը՝ Ռաս ալ-Այնը:

Նշվում է, որ թուրքական կողմը սահմանի տվյալ հատվածում կենտրոնացրել է F-16 տիպի կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև տանկեր: Սահմանվել է շուրջօրյա օդային և ցամաքային հսկողություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031