Բաժիններ՝

Եկատերինբուրգում ձերբակալվել է Դեդ Հասանի ազգականը

Life News-ի փոխանցմամբ՝ Եկատերինբուրգի ոստիկանությունը միջամտել է քրեական հեղինակությունների կազմակերպած «սխոդկային»՝ ձերբակալելով մի շարք «օրենքով գողերի»:

Հուլիսի 18-ին իրավապահները տեղեկատվություն են ստացել, որ սրճարաններից մեկում պետք է տեղի ունենա քրեական հեղինակությունների հանդիպում, ինչից հետո հատուկ գործողություն է ձեռնարկվել նշված հասցեով:

Եկատերինբուրգի ոստիկանությունը ձերբակալել է 1957 թվականին ծնված վրացական ծագմամբ Թեմուրի Միրզոևին, ով բնակվում է Մոսկվայում: Միրզոևը նախկինում չորս անգամ (ընդհանուր 13 տարի) դատապարտվել է և հայտնի է «Թիմուր Թբիլիսկի» մականվամբ:

«Օրենքով գող» Միրզոևը հատուկ «սխոդկային» մասնակցելու նպատակով Մոսկվայից ժամանել էր Եկատերինբուրգ: Նա հանդիսանում է այս տարվա հունվարին Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) ազգականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031