Բաժիններ՝

Բայդենը չի բացառել, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել 2016 թվականի նախագահական ընտրություններում

Ամերիկյան GQ պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում.

«Ես կարող եմ մահանալ երջանիկ՝ այդպես էլ երբևէ չզբաղեցնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը: Սակայն դա չի նշանակում, որ ես չեմ մասնակցելու ընտրություններին: Այդ որոշումը կախված կլինի բազում գործոններից:

Նախևառաջ արդյոք կունենա՞մ այդքան ուժ և էներգիա, որքան որ որ ունեմ ներկայումս: Եվ երկրորդ՝ արդյոք ես ինձ կհամարե՞մ լավագույն թեկնածու: Ես ունեմ երկու փոխնախագահների (Թոմաս Ջեֆերսոն և Ջոն Ադամս) օրինակ, որոնք դարձել են նախագահներ»:

Պարբերականն իր հերթին ընդգծել է, որ Բայդենը 2016 թվականի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը, եթե դա չանի Դեմոկրատական կուսակցության գծով իր գործընկեր Հիլարի Քլինթոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031