Բաժիններ՝

Սնոուդենի արարքից հետո ԱՄՆ-ում խստացվել է գաղտնի տեղեկատվության պահպանումը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը, որի գործելաոճի մասին բարձրաձայնել է նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից, նոր միջոցներ է կիրառել՝ կապված գաղտնի տեղեկատվության պահպանման հետ:

Պենտագոնի փոխղեկավար Էշթոն Քարտերը Կոլորադոյում անցկացված անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ հայտարարել է, որ այժմ համակարգային ադմինիստրատորները (գերատեսչությունում այդպիսի պաշտոն է զբաղեցրել Սնոուդենը) պետք է անպայամնորեն գաղտնի տեղեկատվությունից օգտվեն իրենց գործընկերների ներկայությամբ:

Բացի այդ, Քարտերը հայտարարել է, որ վերանայվելու է տեղեկատվության պահպանման քաղաքականությունը, որը ներկայումս կրում է ավելորդ կենտրոնացված բնույթ.

«Հետախուզական ընկերակցությանը տեղեկություններ կիսվելու հնարավորությամբ ապահովելու փորձը հանգեցրեց նրան, որ վիթխարի քանակությամբ տեղեկատվությունը հավաքվեց մեկ վայրում: Դա սխալ է»:

Ազգային անվտանգության գործակալության ղեկավար, գեներալ Քեյթ Ալեքսանդրը հայտարարել է, որ իր բարձրաձայնած տեղեկատվության մեծ մասը Սնոուդենը ստացել է Ազգային անվտանգության գործակալության ներքին կայքից, որը նախատեսված է այլ հատուկ ծառայություններին տվյալների փոխանցման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս