Բաժիններ՝

G-20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարներն այսօր հավաքվում են Մոսկվայում

BBC Russian-ի ‎փոխանցմամբ՝ G-20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարներն այսօր և վաղը երկօրյա բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Ակնկալվում է, որ հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարում համագործակցությունը:

Նախորդ ամիս G-8-ի երկրները պայմանավորվեցին, որ իրենց վերահսկած մարմիններն առավել օպերատիվ ձևով են փոխանակվելու տեղեկատվությամբ: Բացի այդ, նրանք պայմանավորվեցին պայքարել հարկերի վճարումից խուսափողների դեմ:

G-8-ի երկրներն այժմ փորձելու են ստանալ տվյալ հարցում արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031