Բաժիններ՝

Սիրիական ազատ բանակի հրամանատարը հաջորդ շաբաթ կմեկնի ԱՄՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) ռազմական խորհրդի ղեկավար Սալիմ Իդրիսն ԱՄՆ կմեկնի հաջորդ շաբաթ:

Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում բազավորված և սիրիական ընդդիմությանն աջակցելու հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության աշխատակիցներից Էլիզաբեթ Օ’Բեգին, ով զբաղեցնում է Սիրիայի գծով արտակարգ աշխատանքային խմբի քաղաքական տնօրենի պաշտոնը:

Վերջինիս խոսքերով՝ գեներալ Իդրիսը, ով նախորդ տարի է անցել ընդդիմության կողմը, առաջին հերթին այցելելու է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի շտաբ-բնակարան: Չի բացառվում, որ նա այցելի նաև Վաշինգտոն: Իդրիսի ամերիկյան այցի ծրագիրը վերջնականապես պատրաստ չէ:

Օ’Բեգին հավելել է, որ Իդրիսն առաջին հերթին մտադիր է ԱՄՆ պաշտոնատար անձանցից խնդրել ռազմական օգնություն ցուցաբերել սիրիական ընդդիմությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031