Բաժիններ՝

Amnesty International-ը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնուն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնում դեմ դատավճիռը կայացվել է քաղաքական դրդապատճառներով, իսկ բուն գործընթացը որակել է որպես «դատական ծաղր»:

Իրավապաշտպանները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Նավալնուն, ինչպես նաև նրա հետ դատապարտված գործարար Պյոտր Օֆիցերովին: Amnesty International-ի եվրոպական և կենտրոնասիական ծրագրերի տնօրեն Ջոն Դալհայզենը հայտարարել է, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ Ալեքսեյ Նավալնու քրեական հետապնդումը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով:

Նա հավելել է, որ յուրացումների գործով դատապարտված այդ երկու անձանցից և ոչ մեկն էլ չի ստացել ֆինանսական որևէ շահ իբրև թե կատարած հանցանքից:

Հիշեցնենք, որ Կիրովի դատարանը երեկ Նավալնուն դատապարտել է 5, իսկ Օֆիցերովին՝ 4 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031