Մեծ Բրիտանիան պատրաստ է Ասադի վարչակարգի տապալման դեպքում հատուկ գործողություն իրականացնել Սիրիայում
Բրիտանական The Sun թերթին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Դևիդ Ռիչարդսը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են հատուկ գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում, եթե տապալվի Բաշար Ասադի վարչակարգը և սպառնալիք առաջանա, որ Սիրիայի քիմիական զենքի պաշարները հայտնվեն «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական խմբավորումների ձեռքը.
«Եթե այդ սպառնալիքն աճի, մենք գրեթե հաստատապես հարկադրված կլինենք գործել համապատասխան ձևով: Մենք պատրաստ ենք դրան: Դա շատ լուրջ հարց է: Բրիտանացի զինվորներին Սիրիա ուղարկելը կարող եք որակել նաև պատերազմի սկսում՝ թեպետ և սահմանափակ ժամկետով պատերազմ»: