Եգիպտոսի իշխանություններն առգրավել են թուրքական նավում հայտնաբերված զենքը. Al-Wafd

Եգիպտական Al-Wafd թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները Պորտ Սաիդ նավահանգստում կալանել են թուրքական զենքով բեռնված մի նավ:  Թերթի աղբյուրը հայտնել է, որ Եգիպտոսի անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է ստացել առևտրային նավերով թուրքական զենք Եգիպտոս մատակարարումների սկսվելու մասին:

Դրանից հետո ստուգումներ են անցկացվել Պորտ Սաիդ նավահանգիստ ժամանած թուրքական ACM ընկերության նավում, որի բեռնարկղերից մեկում հայտնաբերվել է 20.000 ատրճանակ և խլացուցիչ: Բանակի ու ոստիկանության խոշոր ուժերը շրջափակել են Պորտ Սաիդի արևելյան և արևմտյան նավահանգիստները: Ստուգումներ են սկսվել նաև թուրքական այլ նավերում:

Հիշեցնենք, որ Թուրքիան քանիցս դեմ է արտահայտվել Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031