Թյուրքալեզու երկրները հաջողությամբ իրագործում են միասնական թյուրքական լեզու ստեղծելու ծրագիրը. թուրք նախարար

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թյուրքալեզու երկրները (Թուրքիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Ադրբեջան) ներկայումս հաջողությամբ իրագործում են միասնական թյուրքական լեզու ստեղծելու ծրագիրը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջին: Վերջինիս խոսքերով՝ նախագծեր են իրականացվում նաև UNESCO-ի ղեկավարման ներքո միասնական թյուրքական լեզվի ստեղծման ուղղությամբ:

Նախարարը կարևորել է նաև թյուրքալեզու երկրների պատմության, աշխարհագրության ու գրականության միասնական դասագրքերի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչը պետք կգա ողջ թյուրքական աշխարհին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031