Բաժիններ՝

Հաջորդ շաբաթվանից նոր գնով կերթևեկենք. մամուլ

«Մինչև այս շաբաթվա վերջ Երևանի քաղաքապետարանը որոշում կընդունի ու կհայտարարի, թե որքան է թան­կանալու ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը: Ամե­նայն հավանականությամբ, այդ փոփոխությունը կլինի 50 տոկոսով: Այսինքն՝ միկրոավտոբուսների և ավտոբուսնե­րի գործող 100 դրամ սակագինը կդաոնա 150 դրամ:»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում փոխանցել է, որ ներքաղաքային երթուղիները սպասարկող տարբեր տնտեսվարողներ ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարան ներկայացրած իրենց հայտերում առաջարկել են ուղևորափոխադրումների գինը սահմանել 160-200 դրամ: Քաղաքային իշխանությունները, սակայն, մերժում են 100 տոկոսանոց թանկացումը:

«Հավանական է, որ դա կլինի 50 տոկոսով»,-ասել է Արթուր Գևորգյանը: Նաև հավելել. «Մենք խնդրում ենք, որ լինի մեկ ընդհանուր գին Երևանի համար»: Ասել է թե՝ չի լինի այնպես, որ ավտոբուսի համար մի ուղեվարձ սահմանվի, միկրոավտոբուսի համար՝ մեկ այլ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031