Վրաստանի արտգործնախարարն ու գլխավոր դատախազը վաղը կմեկնեն ԱՄՆ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին և մի շարք պատգամավորներ վաղը կմեկնեն ԱՄՆ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Վերջինիս հաղորդմամբ՝ Փանջիկիձեն մասնակցելու է բարձր մակարդակի տասնյակ հանդիպումների և ելույթ է ունենալու տարբեր հասարակական կազմակերպություններում ու հետազոտական կենտրոններում:

Զալկալիանին հավելել է, որ վրացական պատվիրակությունն ամերիկյան կողմին տրամադրելու է սպառիչ տեղեկատվություն երկրում ընթացող քաղաքական գործընթացների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031