
Բիձինա Իվանիշվիլին այս շաբաթ կմեկնի Լիտվա և Լեհաստան

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հուլիսի 18-19-ին պաշտոնական այցով մեկնելու է Լիտվա և Լեհաստան, ուր և անցկացնելու է մի շարք հանդիպումներ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Վերջինիս խոսքերով՝ Իվանիշվիլին հանդիպումներ է ունենալու Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի, վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսի և Սեյմի նախագահ Վիդաս Գյադվիլասի հետ:
Զալկալիանին հավելել է, որ հուլիսի 19-ին պլանավորված է Իվանիշվիլիի հանդիպումը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: