
Վրաստանում հայտնաբերվել է ևս 5000 գաղտնի տեսագրություն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ գաղտնի տեսագրությունների ոչնչացման գծով հանձնաժողովի անդամ Լաշա Տուգուշին հայտարարել է, որ հայտնի ձայնագրություններին հավելվել է ևս 5000 ձայնագրություն: Դրանով իսկ դրանց քանակը հասավ 17.000-ի:
Տուգուշին, սակայն, չի հայտնել, թե Վրաստանի ՆԳՆ-ը որտեղ է հայթայթել այդ ֆայլերը: Տուգուշիի խոսքերով՝ կառավարության խորհրդական, ԵՄ-ի ներկայացուցիչ Թոմաս Համարբերգը միացել է այդ տեսագրություններից ձերբազատվելու քննարկմանը:
Խոսքը գնում է դրանք ոչնչացնել-չոչնչացնելու, կամ էլ դա ճիշտ անելու մասին: Համարբերգը խոստացել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իր նկատառումներն այդ կապակցությամբ:
Տուգուշին ընդգծել է, որ նոր ձայնագրությունները կրում են քաղաքական բնույթ, դրանցում ներկայացված են քաղաքական կուսակցությունների առաջնորդների խոսակցությունները: