Բաժիններ՝

Հարավային Կորեայի ՊՆ-ն արգելել է շտաբ-բնակարանում սմարթֆոնների կիրառումը

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն այսօրվանից սկսած արգելել է սմարթֆոնների և տեսախցիկով ու ինտերնետից օգտվելու հնարավորությամբ օժտված այլ սարքերի կիրառումը գերատեսչության շտաբ-բնակարանում:

ՊՆ-ի մամլո քարտուղար Կիմ Մինը հայտարարել է, որ տվյալ միջոցները ձեռնարկվել են՝ կանխելու համար նախարարությունից գաղտնի տեղեկատվության հնարավոր արտահոսքը:

ՊՆ-ի բոլոր աշխատակիցներին, որոնք ունեն սմարթֆոններ, հարկադրելու են դրանցում տեղադրել անվտանգության բաժնի մշակած հատուկ հավելվածը, որը կարգելափակի ինտերնետային զննարկիչները, տեսախցիկներն ու դիկտոֆոնը:

Այցելուներն ու տվյալ ծրագիրը չտեղակայած աշխատակիցները պետք է իրենց բջջային հեռախոսները թողնեն մուտքի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031