
Ռուսաստանը ՀՆԱ-ի ցուցանիշով դուրս է եկել 5-րդ տեղ. Համաշխարհային բանկ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Համաշխարհային բանկի խոշորագույն տնտեսությունների վարկանիշային աղյուսակում դուրս է եկել հինգերորդ տեղ: Միջազգային ֆինանսական այդ ինստիտուտի տվյալներով՝ 2012 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմել է 3.38 տրիլիոն դոլար:
Այդ ցուցանիշով Ռուսաստանը գերազանցել է Գերմանիային՝ 3,307 տրիլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ը՝ 15,684 տրիլիոն դոլար, ապա գալիս են Չինաստանը՝ 12,674 տրիլիոն դոլար, Հնդկաստանը՝ 4,793 տրիլիոն դոլար և Ճապոնիան՝ 4,49 տրիլիոն դոլար:
Տվյալ վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում վերջին 8 տարիներին ամենամեծ փոփոխությունները վերապրել է Չինաստանը: Վերջինիս ՀՆԱ-ն աճել է գրեթե 2.5 անգամ: