Բաժիններ՝

Շվեդ պրոֆեսորն առաջարկել է Էդվարդ Սնոուդենին հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակ

BBC-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ և Ումեոյի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Սթեֆան Սվալֆորսը նամակ է հղել նորվեգական Նոբելյան հանձնաժողովին, որում արտահայտվել է Խաղաղության Նոբելյան մրցանակն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հանձնելու օգտին:

Նամակում պրոֆեսրոն ընդգծել է Սնոուդենի հերոսական ջանքերը, որոնք ձեռնարկվել են ի վնաս սեփական դրության, սակայն լույս են սփռել ԱՄՆ-ի իրականացրած լրտեսական աշխատանքի վրա:

Daily Mail-ն իր հերթին ընդգծել է, որ Սնոուդենն արդեն իսկ չի կարող ընդգրկվել այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների թվում, քանի որ այդ գործընթացն ավարտվել է փետրվարի 1-ին: Չի բացառվում սակայն, որ Սնոուդենն այդ ցանկում կարող է հայտնվել 2014 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031