Վրացական կողմը Շիրակ Թորոսյանին չի թողել մուտք գործել Ջավախք. աղբյուր

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում կազմակերպվել է աշուղ Ջիվանիին նվիրված միջոցառում: Դրան ներկա գտնվելու համար գյուղ են ժամանել մեծ թվով հյուրեր թե՛ Թբիլիսիից, թե՛ Հայաստանից:

Ախալքալաքում եղած աղբյուրը Грузия Online-ին հայտնել է, որ տվյալ միջոցառմանը պետք է ներկա գտնվեր նաև Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով հայտնի է Ջավախքի մասին իր հայտարարություններով, որոնց վրացական կողմը որակում է որպես «անջատողական»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վրացական կողմը Շիրակ Թորոսյանին թույլ չի տվել մտնել Վրաստան: Նշվում է, որ Թորոսյանին ուղեկցել են ջավախահայ ակտիվիստներ Վահագն Չախալյանն ու Դավիթ Ռստակյանը, որոնք մասնակցել են վերոնշյալ միջոցառմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031