Բաժիններ՝

2013 թվականի առաջին կիսամյակին Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 4 տրիլիոն դոլար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին կիսամյակին Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 24.8 տրիլիոն յուան (4.04 տրիլիոն դոլար): Դա 7.6 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:

Այդ մասին նշված է Չինաստանի Պետական վիճակագրական վարչության զեկույցում: Դրանում նշված է, որ այս տարվա առաջին կիսամյակին Չինաստանի տնտեսությունն ընդհանուր առմամբ զարգացել է կայուն:

Փորձագետներն ընդգծել են, որ չնայած դրական դինամիկային՝ Չինաստանի տնտեսության զարգացումը դանդաղել է: Այս տարվա երկրորդ եռամսյակին Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 7.5 տոկոս՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Տվյալ ցուցանիշը նվազագույնն է՝ սկսած 1999 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031