Իրաքն օգնություն է խնդրում Իրանից իր տարածքով Սիրիա զենքի ուղարկումը կանխելու հարցում

Asharq Alawsat թերթի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանություններն ի զորու չեն վերջ դնել իր օդային տիրույթում Իրանից Սիրիա սպառազինության փոխադրումը և օգնություն են խնդրում տվյալ հարցում: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել արտգործնախարար Հոշիյար Զիբարին.

«Մենք դատապարտում ենք մեր օդային տիրույթով սպառազինության փոխադրումը և այդ մասին իրազեկել ենք իրանական կողմին: Սակայն մենք ի վիճակի չենք դադարեցնել դա»:
Զիբարին մյուս պետություններին կոչ է արել օգնել Բաղդադին ապահովել Իրանից զենքի ելումուտի վրա ՄԱԿ ԱԽ-ի արգելքը:

Վաշինգտոնն Իրանին մեղադրում է Դամասկոսի իշխանություններին զենք մատակարարելու մեջ և քանիցս Բաղդադին կոչ է արել ստուգել հարևան երկրներից Սիրիա ուղարկվող բոլոր բեռները:

Տեսանյութեր

Լրահոս