Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմությունը հերքել է Պուտինին դիմելու մասին տեղեկատվությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) հերքել է մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվող այն հաղորդագրությամբ, որ այդ կառույցը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով արագացնել ռուսական քաղաքացիությունից Ռուստամ Իբրահիմբեկովի դուրս գալու հարցը:

Դրա հետ կապված՝ ԺՈՒԱԽ-ի գործադիր ապարատի ղեկավար Էլդար Նամազովը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չունի որևէ հիմք: Նա հավելել է, որ ԺՈՒԱԽ-ի անունից կարող է խոսել միայն նրա ղեկավարը, գործադիր ապարատի ղեկավարը և մամուլի ծառայությունը:

ԺՈՒԱԽ-ի ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկովն Ադրբեջանի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն է: Նա ունի Ադրբեջանի ու Ռուսաստանի քաղաքացիություն:

Օրենքի համաձայն, Ադրբեջանի նախագահի թեկնածուն չի կարող ունենալ երկքաղաքացիություն, ինչի համար էլ Իբրահիմբեկովը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ կապված այդ երկրի քաղաքացիությունից դուրս գալու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031