ԱՄՆ-ը ակտիվացնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ջանքերը. Ռիչարդ Մորնիգսթար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ջանքերը.

«Մենք բարձրացնելու ենք մեր ակտիվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում և գործադրելու ենք բոլոր ջանքերը հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու ուղղությամբ հնարավորությունների ընդլայնման համար»:

Նշվում է, որ Մորնինգսթարը նման կերպ է մեկնաբանել հուլիսի 12-ին Վիեննայում պլանավորված Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) ու Յան Կելիի (ԱՄՆ) հետ, ինչպես նաև համանախագահների մասնակցությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031