Բաժիններ՝

ՌԴ-ի ու Սիրիայի հատուկ ծառայությունները փոխանակվում են զինյալների մասին տեղեկատվությամբ

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական ու սիրիական հատուկ ծառայությունները տեղեկատվություն են փոխանակում Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցող օտարազգի զինյալների մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

Վերջինիս խոսքերով՝ Սիրիայում ընդդիմության կողմից մարտնչում են տարբեր երկրների հարյուրավոր զինյալներ, այդ թվում նաև եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից ու Ռուսաստանից: Բոգդանովն ընդգծել է, որ նրանք բոլորն ապօրինի են գտնվում Սիրիայում և մարտնչում են «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապված խմբավորումների շարքերում:

Հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմում են եվրոպական երկրներն ու Ռուսաստանը ներկայացնող 600 զինյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031