Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանն ուղեվարձի «մինիմալ բարձրացում» է խոստանում

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասում է՝ ընդամենը մի քանի օրից պարզ կլինի տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ Բեգլարյանը ասել է, որ այժմ նախարարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը ուսումնասիրում է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծախսերը և մատուցվող ծառայությունների գների համապատասխանելիությունը։ Թե կոնկրետ քանի տոկոս կթանկանա ուղեվարձը նախարարը, հրաժարվել է պատասխանել, ասելով, որ առանց հիմքերի օդում խոսել չի սիրում։

«Այս պահին թանկացումներ չկան։ Մենք աշխատում ենք, որ թանկացումը լինի մինիմալ և հօգուտ ժողովրդի», – ասել է նախարարը՝ մանրամասնելով, որ վերանայելու են ավտոբուսների, միկրոավտոբուսների, մետրոյի և տրոլեյբուսների ուղեվարձերի չափը։

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031