Բաժիններ՝

iPad 5-ը կներկայացվի սեպտեմբերին

Նոր սերնդի 9.7 դյույմանի iPad-ը կարող է թողարկվել սեպտեմբերին: Ինչպես հայտնում է DigiTimes-ը՝ Apple-ը  գործընկեր-արտադրող ընկերության իր աղբյուրներին հղում կատարելով, գրում է, որ գրեթե ավարտին են հասցրել սարքն արտադրելու նախապատրաստական աշխատանքները:

Այն մասին, որ հինգերորդ iPad-ի վաճառքը կսկսվի 3-րդ եռամսյակում, հայտարարել են նաև NPD DisplaySearch ընկերության վերլուծաբանները նախորդ տարի: Ըստ տարբեր լուրերի՝ նոր սարքը կունենա ավելի նեղ շրջանակ, ինչպես iPad mini-ի դեպքում է, ինչպես նաև սարքի ներքևի եզրում կլինեն երկակի վանդակներ` սարքի դինամիկների համար: Համակարգի փոփոխության շնորհիվ՝ սարքի հետևի մասը նույնպես ավելի բարակ կլինի:

 

 

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս