Բաժիններ՝

Շախտյորը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

Դոնեցկի «Շախտյորն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղեդրել Հենրիխ Մխիթարյանի` «Բորուսիա» տեղափոխության մասին:

«Դոնեցկի «Շախտյորը» և Դորտմունդի «Բորուսիան» համաձայնության են եկել Հենրիխ Մխիթարյանի` գերմանական ակումբ տեղափոխության բոլոր մանրամասների շուրջ: Հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմել է 27.5 մլն եվրո:

Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Հենրիխին՝ «Շախտյորում» անցկացրած ժամանակի համար և մաղթում հաջողություններ»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Մխիթարյանը «հանքափորների» կազմում խաղադաշտ է դուրս եկել 106 անգամ և դարձել 46 գոլի հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031