Իսրայելը ՌԴ-ին է փոխանցել Վրաստանին վաճառած ԱԹՍ-երի ծածկագրերը. Սաակաշվիլի

Civil Georgia-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հուլիսի 5-ին Թբիլիսիի տեխնիկական համալսարանում հայտարարել է, որ Մոսկվայի տրամադրության տակ են հայտնվել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի սկսվելուց քիչ առաջ Իսրայելից Վրաստանի գնած հետախուզակա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ծածկագրերը:

Դրանով իսկ Վրաստանի պետության ղեկավարն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է այդ մասին WikiLeaks-ի արած հրապարակումը. «Իսրայելից մեր գնած ԱԹՍ-երի ծածկագրերը կասկածելի հանգամանքներում հայտնվել են հակառակորդի տրամադրության տակ:

Կորցնելով մի քանի ԱԹՍ` մենք եկանք այն եզրակացության, որ չենք կարող ոչ մեկի վրա հույս դնել և ստեղծեցինք սեփական ԱԹՍ` ծրագրային ապահովմամբ, որը գերազանցում է իսրայելականին»:

Վրացական կողմի տվյալներով` 2008 թվականի գարնանն Աբխազիայի երկնքում կորստյան է մատնվել իսրայելական արտադրության Hermes-450 տիպի առնվազն երեք ԱԹՍ, մինչդեռ աբխազները պնդում են, որ Վրաստանը կորցրել է նվազագույնը 7 ԱԹՍ:

Նշվում է, որ 2012 թվականի գարնանը WikiLeaks-ը հրապարակել էր ամերիկյան Stratfor հետախուզական-վերլուծական կենտրոնի նամակագրությունը, որում վստահեցվում էր, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից քիչ առաջ Իսրայելը Վրաստանին վաճառած ԱԹՍ-երի գաղտնի ծածկագրերը տրամադրել է ռուսական կողմին, իսկ դրա դիմաց վերջինս Իսրայելին է հանձնել 2006 թվականի ավարտին Իրանին հատկացրած Тор М-1 տիպի տիպի 29 համալիրի ծածկագրերը:

Տեսանյութեր

Լրահոս