Բաժիններ՝

Այս տարի Վրաստան այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 25 տոկոսով

Новости-Грузия-ի փոխանցմամբ` այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է 813.900 մարդ, ինչը 25.1 տոկոսով ավելին է` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հուլիսի 5-ին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը:

Ընդհանուր առմամբ, այս տարի Վրաստանի պետական սահմանը հատել է մոտ 2.2 միլիոն մարդ, ինչը 37 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Հունիսին Վրաստանի պետական սահմանը հատել է 490.575 այցելու, որոնց մեծ մասը (155.500 մարդ) բաժին է ընկել Թուրքիային:

Երկրորդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են` 103.900 մարդ, իսկ երրորդ տեղում` Ադրբեջանի քաղաքացիները` 85.000 մարդ: Ապա գալիս են Ռուսաստանի (79.300 մարդ), ԵՄ-ի (21.900 մարդ), Ուկրաինայի (11.800 մարդ), Իրանի (9800 մարդ) և այլ երկրների (26.600 մարդ) քաղաքացիները:

Վրաստանի ՆԳՆ-ը նաև հայտնել է, որ այս տարի «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետից օգտվել է 223.600 մարդ, որոնցից 122.200-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 64.200-ը` Հայաստանի, 14.200-ը` Ադրբեջանի, 12.800-ը` Վրաստանի և 10.100-ը` այլ երկրների քաղաքացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս