Բաժիններ՝

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու վրացական հատվածի կառուցումը կավարտվի երկու տարի անց. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Ջավախք, ուր և հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու վրացական հատվածի կառուցման ավարտը դեռ կպահանջի ևս երկու տարի. «Այսօր ես համոզվեցի, որ մեր հատվածի կառուցումը չի ավարտվի ո՛չ այս, ո՛չ էլ հաջորդ տարի, այն կավարտվի միայն երկու տարի անց:

Ես մտադրվել էի երկաթուղին բացել իմ նախագահության ավարտին, սակայն դժբախտաբար դա տեղի չի ունենա: Նոր երկաթուղին փաստացիորեն կմիավորի Լոնդոնն ու Պեկինը և դա Վրաստանի, տարածաշրջանի երկրների համար կլինի ճանապարհ դեպի Եվրոպա:

Առավել ևս ափսոսանք է հարուցում այն, որ մենք զրկվում ենք դեպի Եվրոպա ուղիղ ճանապարհից Աբխազիայի միջոցով երկաթուղու բացման խոսակցությունների ֆոնին: ԲԹԿ-ի կառուցման ձգձգման հետ մեկտեղ ակտիվորեն խոսակցություններ են գնում Աբխազական երկաթուղու շուտափույթ բացման մասին:

Դա ռուսական նախագիծ է, և Մոսկվան պատրաստվում է դրանով իսկ նորից ամրագրվել տարածաշրջանում` խանգարելով դեպի Արևմուտք մեր զարգացմանը, այդ թվում նաև նոր ճանապարհի բացմամբ: Դա կեղտոտ խաղ է, և Վրաստանի կառավարությանը կոչ եմ անում չմասնակցել դրան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս