Բաժիններ՝

Էրդողանի որոշմամբ` Թուրքիայից արտաքսվել է Ադրբեջանի 40 քաղաքացի

Haqqin.az-ի փոխանցմամբ` Թուրքիայից արտաքսվել է Ադրբեջանի մոտ 40 քաղաքացի, որոնք Ստամբուլում ու Անկարայում մասնակցել են բողոքի զանգվածային ակցիաների: Արտաքսված ադրբեջանցիներն ընդդիմադիրներ են և ակտիվորեն մասնակցել են բողոքի ակցիաներին: Այս մասին հայտարարել է Ստամբուլի միգրացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով` 40 ձերբակալված ադրբեջանցիների ճակատագրի հետ կապված` Թուրքիայի կառավարությունը դիմել է երկրում Ադրբեջանի դեսպանատուն` ընդգծելով, որ որոշել է պարզապես արտաքսել նրանց երկրից, թեև կարող էր ամեն տիպի պատիժներ սահմանել ձերբակալվածների նկատմամբ:

Haqqin.az-ի խմբագրությանը հայտնի է դարձել, որ Թուրքիայից արտաքսված ադրբեջանցիները հանդիսանում են Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031