
Մեղադրվում է իրեն բռնաբարելու մասին՝ Ոստիկանությունում իրականությանը չհամապատասխանող հաղորդում տալու մեջ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Նելլի Սիմոնյանի գործը: Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի՝ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել 1989-ին ծնված Նելլի Սիմոնյանին:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիտակցելով կեղծ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, 2013թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. ապրիլի 5-ին Երևան քաղաքի Կորեայի Ձորում Արծրուն անունով անձնավորությունը բռնաբարել է իրեն:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախագահող դատավորը Մխիթար Պապոյանն է: