Բաժիններ՝

Արևմուտքն ահաբեկիչներ է ուղարկում Սիրիա, որպեսզի ձերբազատվի նրանցից. Բաշար Ասադ

Սիրիական «Թաուրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արևմտյան երկրներին մեղադրել է նրանում, որ նրանք իր երկր են ուղարկում ահաբեկիչների, որպեսզի ձերբազատվեն նրանցից: Ասադն ընդգծել է, որ անգամ արևմտյան երկրները Սիրիայի դեպքերը չեն անվանում հեղափոխություն և բաց խոսում են ահաբեկչության մասին.

«Արևմտյան երկրները կարծում են, որ այդ ծայրահեղական, ահաբեկչական խմբավորումները, որոնք տասնամյակներ շարունակ սպառնալիք են ներկայացրել անվտանգությանը, կժամանեն Սիրիա և կսպանվեն: Այդպիսով, դրանք (արևմտյան երկրները) կձերբազատվեն նրանցից:

Արևմուտքն այլևս երկրում տեղի ունեցող իրադարձությունները չի անվանում հեղափոխություն: «Հեղափոխություն» բառն այլևս չի օգտագործվում, այժմ խոսքն ահաբեկչության մասին է: Նրանք անցում են կատարել այլ մակարդակի: Նրանք ահաբեկիչներին տարանջատում են «լավերի» ու «վատերի», սակայն «հեղափոխություն» բառն այլևս չի գործածվում»:

Ասադը նաև վստահություն է հայտնել, որ հաղթանակ է տանելու ապստամբների նկատմամբ` ընդգծելով, որ իր կառավարությունը կարող է տապալվել միայն արտաքին ռազմական միջամտության հետևանքով: Ասադի խոսքերով` ապստամբներն օգտագործել են նյութական, էմոցիոնալ և հոգեբանական բոլոր միջոցները, և այժմ միայն արտաքին ուղիղ միջամտությունը նրանց վերջին տարբերակն է:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս