Բաժիններ՝

Կահիրեում լուրջ բախումներ են գրանցվել Մուրսիի հակառակորդների ու համակիրների միջև

BBC News-ի փոխանցմամբ` Կահիրեում լուրջ բախումներ են գրանցվել իշխանությունից հեռացված Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի հակառակորդների ու համակիրների միջև: Հիմնական իրադարձությունները ծավալվել են «Թահրիր» հրապարակում:

Անկարգությունների մասնակիցները միմյանց վրա են նետել քարեր և ծխե ռումբեր: Նեղոսի վրա գտնվող կամրջի վրա տեղի ունեցած այդ բախման հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել է մոտ 70 մարդ: Այրվել է մեկ ավտոմեքենա: Նշվում է, որ հուլիսի 5-ին ողջ Եգիպտոսում անցկացված անկարգությունների հետևանքով զոհվել է 10 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031