Բաժիններ՝

Փարիզի 5 գիշերային ակումբները

1.  Moulin Rouge-ը Փարիզի լեգենդար կաբարեն է, որտեղ երաժշտությունը երբեք չի դադարում, իսկ պարուհիները գրավում են նորանոր հաճախորդների` իրենց գեղեցկությամբ ու նորաձևությամբ: Գրեթե 100 տարի է՝ այստեղ անցկացվում են ամենատարբեր շոու ծրագրեր, որոնց մասնակցելու ու կանկան պարելու համար աշխարհի ամենատարբեր ծայրերից մարդիկ են գալիս: Մուտքի տոմսի գինը սկսվում է 200 եվրոյից: Խորհուրդ է տրվում տոմսերը նախօրոք պատվիրել:

2. Lido-ն Moulin Rouge-ի գլխավոր մրցակիցն է` համարվում է երկրորդ հայտնի գիշերային ակումբը Ֆրանսիայում: Շոու ծրագիրն այստեղ համարվում է ամենաէրոտիկը, բայց նաև էսթետիկը: Ակումբի ինտերիերը ձևավորված է վենետիկյան ոճով: Ի դեպ, սա եղել է առաջին գիշերային ակումբը, որտեղ մատուցվել են հեղինակային կերակրատեսակներ:

3. Le Cab-ը, ի տարբերություն մյուսների, ցերեկային ժամերին ծառայում է որպես ռեստորան և միայն գիշերային ժամերին է վերածվում ակումբի: Այն գտնվում է Ֆրանսիայի հենց կենտրոնում` Լուվրի հարակից տարածքում: Բայց այստեղ մուտք գործելն այնքան էլ հեշտ չէ` ակումբի դռների մոտ գործում է խիստ «ֆեյս-կոնտրոլ»:

Vip room

Կարդացեք նաև

4. VIP Room. Այստեղ էլ գործում է ոչ պակաս խիստ «ֆեյս-կոնտրոլ», իսկ այցելուներն այնքան շատ են, որ երբեմն մարդաշատության պատճառով հաճախորդները ստիպված են լինում հերթ պահել: Ակումբի ինտերիերը բարոկկո ոճի մեջ է: VIP Room-ի հաճախորդները շատ հաճախ համաշխարհային մեծության աստղերն են: Ակումբի անվամբ անգամ թողարկվում է օծանելիք, հագուստ, և այլ պարագաներ:

5. Լավագույն հնգյակն ամփոփում է Elysée Montmartre ակումբը: Դրա տեղում նախկինում եղել է Ֆրանսիայի ամենամեծ համերգասրահը, իսկ այսօր այն ամենաէլիտար գիշերային ակումբն է: Ակումբի երաժշտությունը բազմաոճ է. ռետրոյից՝ մինչև ժամանակակից:

elys--e-montmartre

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս