Բաժիններ՝

Իրանում անցկացվելու են հակաօդային պաշտպանության զորավարժություններ

Tasnimnews-ի փոխանցմամբ` Իրանում այս տարվա (մեկնարկել է մարտի 21-ին) երկրորդ կեսին անցկացվելու են հակաօդային պաշտպանության զորավարժություններ: Դրանք ստացել են «Մեր հինգերորդ նահանգի երկնքի պաշտպանները» անվանումը:

Այս մասին հայտարարել է հակաօդային պաշտպանության շտաբի հրամանատար, գեներալ Ֆարզադ Իսմայիլին: Վերջինիս խոսքերով` այդպիսի զորավարժություններն անցկացվել են նախորդ տարվա նոյեմբերին, իսկ ընդհանուր առմամբ` չորս անգամ: Նշվում է, որ այս տարի զորավարժությունները լինելու են ավելի մասշտաբային:

Գեներալը հավելել է, որ այս տարվա զորավարժություններում ցուցադրվելու են հակաօդային պաշտպանության ոլորտի վերջին նվաճումները, այդ թվում նաև նոր սերնդի Hazem 3 անօդաչու թռչող սարքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս