Բաժիններ՝

Զինվորական վերնախավը Մուրսիին արգելել է լքել երկիրը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`եգիպտացի զինվորականները զբաղեցրել են Կահիրեի բոլոր առանցքային հանգուցակետերն ու օբյեկտները: Նրանք սկսել են այդ տարածքներում անցկացնել լարափակոցներ և կառուցել ամրություններ:

Նշվում է, որ երկրի նախագահ Մոհամմեդ Մուրսին վերջին օրերին աշխատում է Ազգային գվարդիայի զորանոցներում: Չի նշվում, թե ինչ նպատակով են կատարվում տվյալ սահմանափակումները: Մի քանի ժամ առաջ Մուրսիի օգնականներից մեկը հայտարարեց, որ երկրում արդեն իսկ ընթանում է ռազմական հեղաշրջում:

Զինվորականները միաժամանակ սկսել են փակել այն փողոցները, որոնք տանում են դեպի նախագահի կողմնակիցների հիմնական կուտակման վայրեր, ինչպես նաև Նեղոս գետի վրայի կամուրջները:

«Թահրիր» հրապարակում և նախագահական նստավայրում հավաքվածներն արդեն իսկ սկսել են տոնել Մուրսիի գահընկեցությունը: Եգիպտոսի ուժային կառույցների հրամանատարությունն այսօր երկրի նախագահ Մոհամմեդ Մուրսիին ու նրա իսլամիստ համակիրներին արգելել են լքել երկիրը:

Եգիպտոսում իշխանության ու ընդդիմության միջև դիմակայություն է ընթանում հունիսի 30-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031