Բաժիններ՝

Թբիլիսյան բանտում հացադուլ է հայտարարել 150 կին բանտարկյալ

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ` Թբիլիսիի թիվ հինգ կանացի բանտի բանտարկյալներն այսօր հացադուլ են հայտարարել` պահանջելով կրճատել իրենց ազատազրկման ժամկետը: Ներկա դրությամբ այդ ակցիային մասնակցում է 150 մարդ, որոնք պահանջում են հանդիպում պատգամավորների հետ:

Նրանք կարծում են, որ արժանի չեն նման երկար ժամկետով ազատազրկվելու համար, ինչպես նաև դժգոհ են բանտային նախկին հսկիչների ծաղրական վերաբերմունքից, որոնք դատապարտվել են 1.5-6 տարի ազատազրկման:

Ամենայն հավանականությամբ, բանտարկյալների դժգոհությունը հարուցել է Գլդանի բանտի կտտանքների հնչեղ գործող կայացված դատավճիռը: Թբիլիսիի քաղաքային դատարանն այն հրապարակել էր հունիսի 14-ին: Տվյալ գործով անցել է ընդամենը 17 մարդ` պատժի իրագործման համակարգի նախկին աշխատակիցներ:

Դատարանը մեղավոր է ճանաչել նրանցից միայն վեցին, որոնք ազատազրկվել են 3-6 տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031