Բաժիններ՝

Գյուղը թունավորվել է

Galatv.am-ի հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում համատարած թունավորման դեպք է գրանցվել: Արդեն 3-րդ օրն է, ինչ Աշտարակի և Թալինի հիվանդանոցների շտապօգնության մեքենաներն ամեն օր այցելում են գյուղ, տեղում ցուցաբերում անհրաժեշտ օգնություն: Թունավորման հետևանքով մարդկանց մոտ առաջացել է սրտխառնոց, փսխում, թուլություն, գլխացավ: Հիվանդներից մեկը` Թամարա Մարտիրոսյանը, հոսպիտալացվել է Թալինի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում:

Ըստ խոսակցությունների` թունավորումն առաջացել է խմելու ջրից: Մասնագետները ջրից նմուշ են տարել լաբորատորիա` ուսումնասիրության ենթարկելու համար, սակայն թե ինչ են պարզել, չեն բարձրաձայնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930