Լոռու մարզում բանակի քեֆն ավարտվել է գյուղապետի և եղբայրների դանակահարությամբ

Երեկ՝ հունիսի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:10-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Գուգարքի բաժին, որ աջ և ձախ դաստակների կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Առջուտ գյուզի բնակիչ 51-ամյա Վարդան Մկրտչյանը:

Հիվնադնանոց մեկնած ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Արամ Ավագյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արջուտ գյուղից:

Մինչ ոստիկանները պարզել են որոշ հանգամանքեր, ժամը 01:30-ի սահմաներում հիվանդանոց են բերվել նուն գյուղի բնակչներ, եղբայրներ՝ 28-ամյա Վռամ Սրապյանը և 32-ամյա Արշակ Սրապյանը, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել ազդրի, ուսի, կոնքի և աջ ու ձախ դաստակների մասում:

Վ. Մկրտչյանն Արջուտի գյուղապետն է և, ըստ տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել գյուղապետի հարևանաթյամբ բնակվող Վազգեն Դալաքյանի տանը, որտեղ նշելուց են եղել Վ. Դալաքյանի՝ բանակից զորացրված տղայի քեֆը, ինչի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավոր անձանց և նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ էլ Դ. Հովհաննիսյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարակայով հարվածներ է հասցրել գյուղապետին և եղբայրներին:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս