 
                        Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին կմիանա իր նոր թիմին
 
                                    «Լիվերպուլը» համաձայնության է եկել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում:
Sport-express-ի տվյալներով՝ Անգլիայի 18-ակի չեմպիոններն առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին: Մխիթարյանի տեղափոխության համար «Լիվերպուլը» կվճարի մոտ 30 մլն եվրո:
Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու (25 գոլ) Հենրիխ Մխիթարյանն այս պահին Երևանում է, բայց մի քանի օրից կմեկնի Լիվերպուլ, որտեղ կմիանա իր նոր թիմին:
Հիշեցնենք, որ բացի «Լիվերպուլից» Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև անգլիական «Չելսին», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին», իտալական «Յուվենտուսը», գերմանական «Բորուսիան» և ռուսական «Զենիթն» ու «Անժին»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        