Բաժիններ՝

Յագուարի գերիները. 10 շիշ էներգետիկ ըմպելիք խմած երիտասարդը գերի է վերցրել սեփական մորն ու ընկերուհուն

Միջազգային լրահոսից եկող տեղեկությունները ամեն օր կարող են զարմացնել իրենց արտասովորությամբ, սակայն այն, ինչ երեկ պատահել է Ռուսաստանի Դաշնությունում, կարող է գերազանցել մարդկային զավեշտի վերաբերյալ բոլոր պատկերացումները: 21-ամյա մի երիտասարդ, ով բնակվում է Ռուսաստանի Օմսկ շրջանում, խմել է 10 շիշ «Յագուար» ու գերի է վերցրել սեփական մորը և իր 19-ամյա ընկերուհուն և զանգահարելով ոստիկանություն` պահանջել է ազատ արձակել բանտում գտնվող իր եղբորը: Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:

Սակայն երբ ոստիկանները ժամանել են տվյալ հասցեով, երիտասարդն արդեն քնած է եղել: Ինչպես հաղորդել է Օմսկի ոստիկության վարչությունը, նշված գործով սկսվել է քննություն, որից հետո կպարզվի կատարվածի բոլոր հանգամանքները, և երիտասարդի կողմից երկու կանանց ազատությունից զրկելու փաստին կտրվի իրավական գնահատական:

Նշենք, որ  «Յագուարը» ալկոհոլային և միաժամանակ էներգետիկ ըմպելիք է (սպիրտի պարունակությունը 7 % կամ 5,5 %), որն ավելի շատ տարածված է հետխորհրդային երկրներում` հատկապես երիտասարդների շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս