TAP-ի հետ կապված՝ գրեթե կրկնապատկվելու է «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի տարեկան թողունակությունը

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ TAP-ը լավ ընտրություն է շահութաբերության, անվտանգության, շահավետության ու կոմերցիոն ասպեկտներով:

Նա հավելել է, որ այդ նախագծի իրագործումն էլ ավելի կնպաստի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տնտեսությունների զարգացմանը և կհանգեցնի հավելյալ ներդրումների.

«Ներկայումս Թուրքիան Ադրբեջանից տարեկան գնում է 6 միլիարդ խորանարդ մետր գազ: Հետագայում այդ ցուցանիշը կհասցվի մինչև 12 միլիարդ խորանարդ մետրի: «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի տարեկան թողունակությունը 8 միլիարդ խորանարդ մետրից կհասցվի մինչև 14 միլիարդ խորանարդ մետրի:

Ապագայում Ադրբեջանի գազի ընդհանուր արտահանման պոտենցիալը կազմելու է 60 միլիարդ խորանարդ մետր: Առաջիկա 10 տարում զգալիորեն կաճի Ադրբեջանի տնտեսությունում կատարվող ներդրումների ծավալը»:

Տեսանյութեր

Լրահոս