
POS-տերմինալների թիվն ավելացել է

2013 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19-ը տրամադրել կամ սպասարկել են վճարային քարտեր: Ընդ որում՝ 19 առևտրային բանկերն էլ անդամակցում են ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգին:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ առաջին եռամսյակի բանբերը։
Քարտերի սպասարկման նպատակով հաշվետու ժամանակահատվածում տեղադրվել են 12 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2013 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել 1182: Առևտրային բանկերի կողմից տեղադրված POS-տերմինալների ընդհանուր քանակը եռամսյակի ընթացքում ավելացել է 9-ով և կազմել 6683: