Nabucco կոնսորցիումն ափսոսանք է հայտնել «Շահ Դենիզ» կոնսորցիումի որոշման կապակցությամբ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco Gas Pipeline International GmbH կոնսորցիումը մեկնաբանել է «Շահ Դենիզ» կոնսորցիումի որոշումը՝ կապված նույնանուն հանքավայրի գազը Եվրոպա հասցնելու հարցում «Անդրադրիատիկ» գազատարին (Trans Adriatic Pipeline, TAP) նախապատվություն տալու հետ:

Nabucco կոնսորցիումը հայտարարել է, որ ճանաչում է այդ որոշումը՝ ընդգծելով, որ այդ որոշումն ընդունվել է երկու շուկաների ու սպառողների համեմատության հիման վրա: Միևնույն ժամանակ կոնսորցիումն ափսոսանք է հայտնել նման որոշման ընդունման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հունգարիայի, Ավստրիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի նախագահներն Ադրբեջանին կոչ էին արել աջակցել Nabucco West գազատարի նախագծին: Nabucco West գազատարը պետք է ունենար 1300 կիլոմետր երկարություն, որից 412 կիլոմետրը բաժին է ընկնում Բուլղարիայի տարածքին, 469 կիլոմետրը՝ Ռումինիային, 384 կիլոմետրը՝ Հունգարիային, իսկ 47 կիլոմետրը՝ Ավստրիային:

Տեսանյութեր

Լրահոս