Վրաստանն ավելի է մերձեցել ՆԱՏՕ-ին. Ռասմուսեն

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ Թբիլիսիում հայտարարել է, որ Վրաստանը հանդիսանում է օրինակելի գործընկեր, և նա ավելի է մոտեցել դաշինքին.

«Վերջին տարին Վրաստանը ցուցաբերել է ժողովրդավարական բարեփոխումների հանդեպ հավատարմությունը: Վրաստանն իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում տարվող խաղաղապահ օպերացիաներում (ISAF):

Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական բարձր չափորոշիչներով: Մենք կհետևենք ընտրությունների ընթացքին, և Վրաստանը կարող է հույս կապել ՆԱՏՕ-ի աջակցության հետ:

ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի համար: Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, եթե բավարարի բոլոր պահանջներին: Կարող եմ ասել, որ Վրաստանն ավելի է մոտեցել ՆԱՏՕ-ին»:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին չի բացառել, որ ISAF-ի ուժերը հաջորդ տարի կարող են Աֆղանստանը լքել Վրաստանի տարածքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930