Բաժիններ՝

Չգիտեմ՝ ով է Հենրիխ Մխիթարյանին խորհուրդներ տալիս. Միրչա Լուչեսկու

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի և «հանքափորների» առաջատար Հենրիխ Մխիթարյանն այլ ակումբների կողմից դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել:

«Մխիթարյանը սպաում է առաջարկի, որպեսզի փոխի ակումբը բայց դեռևս պաշտոնական առաջարկներ չկան: Նա պետք է հունիսի 23-ին միանար թիմի հավաքին: Չներկայացավ: Չգիտեմ՝ ով է նրան խորհուրդներ տալիս, բայց առաջարկ չստանալու դեպքում նա ոչ մի տեղ չի գնա և բաց կթողնի ամբողջ նախապատրաստական փուլը: Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն:

Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, մեծացել է մեր թիմի հետ և լավ արդյունքների նույնպես մեր թիմի հետ է հասել: Մի կողմից ուրախ ենք, որ նրանով լավ ակումբներ են հետաքրքրվում, բայց միևնույն ժամանակ կա «Շախտյորը»՝ ակումբ, որին նա այսօր պատկանում է»,- Միրչա Լուչեսկուի խոսքն է մեջբերում ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս