
«Շախտյորի» գլխավոր տնօրենը հաստատել է, որ «Բորուսիան» Մխիթարյանի համար 30 մլն դոլար է առաջարկել

«Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է իրավիճակը Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի շուրջ: Ինչպես գրում է PanARMENIAN.Net-ը, ըստ Պալկինի, «հանքափորները» պաշտոնական հաստատում են ստացել Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ Դորտմունդի «Բորուսիայից», որը պատրաստ է 30 մլն դոլար վճարել հայ կիսապաշտպանի համար:
«Այս պահի դրությամբ մենք միայն մեկ պաշտոնական հաստատում ունենք Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ»,-ասել է Սերգեյ Պալկինը:-«Բորուսիան» պատրաստ է 30 մլն դոլար վճարել Մխիթարյանի համար: Մենք պատրաստ ենք նրան վաճառել այդ գումարով, սակայն դա գործելու է 10 օրվա ընթացքում, ես այդ մասին տեղեկացրել եմ նրա գործակալին: Ցավոք, ես չգիտեմ, թե որտեղ է այժմ Մխիթարյանը»:
Ամբողջական հրապարակումը՝ PanARMENIAN.Net-ում